
Ցանց բաններ
Բարձրորակ բաններները նախատեսված են գրավիչ արտաքին գովազդի և պրոֆեսիոնալ ցուցադրությունների համար: Որպես վստահելի ներմուծող՝ մենք առաջարկում ենք բաններների լայն ընտրանի, որոնք կարող եք կիրառել տարբեր մարքեթինգային և գովազդային նախագծերում։
Բաններները լայնորեն օգտագործվում են որպես արտաքին գովազդ՝ իրենց ամրության, կատարյալ լայնաֆորմատ տպագրության և եղանակային պայմաններին դիմակայության շնորհիվ: Բաններներն օգտագործվում են ոչ միայն արտաքին գովազդի համար, այլև կարող են կիրառվել տարբեր կոնստրուկցիաների հետ, ինչպիսիք են POP-UP, ROLL-UP, X-BANNER և այլ կոնստրուկցիաներ։
Գովազդային տարբեր պահանջներ բավարարելու համար մենք առաջարկում ենք բաններների լայն ընտրանի, ներառյալ․
- հաստ ոչ լուսաթափանց (Frontlit) բաններներ,
 - բարակ ոչ լուսաթափանց (Frontlit) բաններներ,
 - լուսաթափանց (Backlit) բաններներ,
 - ցանց բաններներ,
 - blockout բաններներ և այլն։
 
Բաններային գովազդներն ունեն բազմաթիվ առավելություններ։
- Շնորհիվ բարձր տեսանելիության դրանք ապահովում են առավել արդյունավետություն՝ գրավելով պոտենցիալ սպառողների ուշադրությունը։
 - Եղանակային պայմանների նկատմամբ դիմացկունության շնորհիվ մեր բաններները պահպանում են իրենց տեսողական գրավչությունը թե՛ անձրևի, և թե՛ արևի տակ։
 - Հարմար են կիրառության տարբեր ոլորտների համար․ ճանապարհային մեծ գովազդներ, լուսավորվող վահանակներ, ցուցադրական կոնստրուկցիաներով գովազդներ, կարկասներով պատրաստված գովազդներ, ֆոտոզոնաներ կամ ուղղակի պատին փակցված գովազդներ։
 - Փոքր ներդրումով հնարավոր է ապահովել մեծաքանակ սպառողների ներգրավվածություն։
 
Որպես ներմուծող, մենք երաշխավորում ենք մրցունակ գներ և բարձր որակ։
Բարձրացրե՛ք Ձեր գովազդային արշավների արդյունավետությունը մեր բարձրորակ բաններների և լայնաֆորմատ տպագրության միջոցով: Եթե Դուք ցանկանում եք բարձրացնել Ձեր բրենդի տեսանելիությունը, ապա մենք ունենք կատարյալ լուծում Ձեզ համար:
Կապ հաստատե՛ք մեզ հետ բաններների տեսականուն ծանոթանալու կամ գնային առաջարկ ստանալու համար։
Կատարում ենք բաններների վրա տպագրություն, բաններային գովազդների պատրաստում և տեղադրում։
						