GAT Cutting
GAT Cutting ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին։ Ընկերությունն ունի արտաքին գովազդի պատրաստման և տեղադրման ամբողջական ծառայություններ։
Մենք ստեղծում ենք ապրանքներ, որոնք հստակ արտահայտում են Ձեր բիզնեսի առանձնահատկությունները, գրավում են հաճախորդներին և օգնում Ձեզ ամրապնդվել մրցակցային շուկայում:
Հիմնադրման առաջին իսկ օրվանից ընկերությունը որդեգրել է կատարած աշխատանքի հանդեպ պատասխանատվության սկզբունքը։
Տասնհինգ տարվա գործունեության արդյունքում մենք ձեռք ենք բերել ոլորտի առանձնահատկությունների կատարյալ իմացություն և հմտություն։ Միջազգային փորձի և ներքին շուկայի ուսումնասիրության արդյունքում ընկերությունն առաջարկում է ապրանքներ և ծառայություններ, որոնք կարող են լավագույնս բավարարել հաճախորդների պահանջները՝ իրականացնելով ցանկացած բարդության առաջադրանք սեղմ ժամկետներում։
Համադրելով տարիների փորձը ժամանակակից լուծումների հետ՝ GAT Cutting-ը կիրառում է շուկայի լավագույն նորարարական միտումները։ Այս ամենի և պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ ընկերությանը հաջողվել է դառնալ ոլորտում առաջատարներից մեկը և արժանանալ գործընկերների վստահությանը։
Ներկայումս մեր ընկերությունն ունի զգալի ռեսուրսներ և պրոֆեսիոնալ մասնագետների խումբ, ովքեր պատրաստ են իրականացնել ամենախելահեղ մտահաղացումները։