Արտաքին գովազդի պատրաստում
Արտաքին գովազդը համարվում է ամենատարածված գովազդային գործիքներից մեկը։ Ամենատարբեր ոլորտների ընկերություններ օգտագործում են արտաքին գովազդը պոտենցիալ գնորդների ուշադրությունը գրավելու համար։ Գովազդի այս տեսակը հնարավորություն է տալիս բարձրացնել ընկերության մասին տեղեկացվածությունը, ավելացնել վաճառքը և գրավել գնորդների համապատասխան սեգմենտների ուշադրությունը :
GAT cutting ընկերությունն առաջարկում է բարձրակարգ գովազդային նյութերի պատրաստում՝ ցանկացած բարդության և ծավալի, այդ թվում՝
- լուսային վահանակների պատրաստում,
- ծավալային (լուսավորվող և առանց լուսավորության) տառերի պատրաստում օրգանական ապակուց, մետաղյա չժանգոտվող պողպատից, ՊՎՔ-ից, ալյուկոբոնդից և այլ նյութերից,
- ինքնակպչունի տպագրություն և փակցնում,
- ցուցանակների պատրաստում,
- բաններային գովազդի պատրաստում և տեղադրում: